Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եթե մինչև քո վարչապետը լինելը թուրքը իմ տնից 85 կմ էր հեռու, հիմա՝ 8 կմ է հեռու

Եթե մինչև քո վարչապետը լինելը թուրքը իմ տնից 85 կմ էր հեռու, հիմա՝ 8 կմ է հեռու
21.12.2020 | 14:20

ՊՆ նախարարը իրավունք չունի ընդհանրապես զինվորական կոչում ունենա ապուշ- ապուշ խոսալուց առաջ թող գա, ես իրան տանեմ Գորիսից մինչև Կապան ճանապարհը ցույց տամ, թե ինչքան վտանգավոր վիճակ է ՝ ճանապարհի մի հատվածը «Թասի ոլորաններ»-ի վրա, որ տվել է թուրքին ու ասում է, որ ռուսը այնտեղ կանգնած է, գնանք այդ տեղը կանգնենք, տեսնենք, որ Տաթևի հէկ-ը թշնամու ուղիղ նշանառության տակ է՝ Սյունիքի մարզում բողոքի ակցիայի ժամանակ նշեց տեղի բնակիչ Նորայր Ասրյանը:

Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Սյունիք, սյունեցիները փակել էին Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ արգելելու Փաշինյանի մուտքը: «Վաղը եթե պատերազմ եղավ, Տաթևի հէկ-ը խփեցին, ո՞վ է պատասխան տալու, անվտա՞նգ է, այ շունշան որդի, քեզ գեներալի կոչում տվողն ու պաշտոնը տվողն է մեղավոր, որ դու քարտեզից գաղափար չունես: Ձեր գծած քարտեզի երեսից ամբողջ Զանգեզուրի շրջանում մի քառակուսի մետր ապահով տարածք չկա, որ թուրքի հրետանին չկարողանա խփի: Թուրքին բերեցիք մտցրեցիք ուղիղ Կապան, եթե մինչև քո վարչապետը լինելը թուրքը իմ տնից 85 կմ էր հեռու, հիմա 8 կմ է հեռու, ի՞նչն է անվտանգ»: Բնակչի խոսքով՝ հաջորդ պատերազմի ժամանակ նոր գծած սահմաններով հնարավոր չէ պաշտպանել Սյունիքը:


«Այս քարտեզով չենք կարող դիմադրել թուրքին, գլուխը պատով է տալիս նա, ինչ զինվորոկան կոչում ուզում է ունենա, եթե ասում է, որ երկիրը անվտանգ է, մենք շատ խայտառակ վիճակում ենք հիմա, ես պատրաստ եմ դա ապացուցել և գլխավոր շտաբում, և ուղիղ եթերում, և դատարանում, թող գան տեսնեմ այդքան ուղեղ ունե՞ն, կարա՞ն հակառակը ապացուցեն»:

Դիտվել է՝ 2672

Մեկնաբանություններ